Վլադիմիր Պուտինը դժվար թե աջակցի երեքշաբթի ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների կողմից 30-օրյա հրադադարի հաստատմանը, Reuters-ին հայտնել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները: Փորձագետների կարծիքով, Կիևը հաջողությամբ տեղափոխել է խաղը հակառակորդի կիսադաշտ, սակայն ռուսական բանակը պահպանում է առավելությունը մարտի դաշտում, և Մոսկվան չի ցանկանա կորցնել այն։
Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի պայմաններին և ստանա որոշակի երաշխիքներ, Reuters-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան. «Պուտինի համար դժվար է համաձայնել այս համաձայնագրին ներկայիս տեսքով։ Պուտինն ամուր դիրքերում է, քանի որ Ռուսաստանը հարձակման մեջ է»:
Առանց այն երաշխիքների, որոնք կուղեկցեն զինադադարին, Ռուսաստանի դիրքերը կարող են արագ թուլանալ, և Արևմուտքն այնուհետև կսկսի նրան մեղադրել պատերազմը դադարեցնելու ցանկություն չունենլու մեջ, ասել է նա:
Ռուսական մեկ այլ բարձրաստիճան աղբյուր ասել է, որ Մոսկվայի տեսանկյունից հրադադարի առաջարկը կարծես ծուղակ է, քանի որ Պուտինի համար դժվար կլինի դադարեցնել մարտերը առանց որոշակի երաշխիքների և խոստումների: