ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։ Նախագահի՝ մեքենա գնելն ընկալվել է որպես աջակցություն Մասկին՝ Tesla-ի բաժնետոմսերի և արտադրանքի ռեկորդային անկման ֆոնին. գրում է The Wall Street Journal-ը:
Մասկը հենց Սպիտակ տան մուտքի մոտ ԱՄՆ նախագահին է ներկայացրել իր ընկերության մոդելային շարքը։ 5 մեքենա կար, այդ թվում՝ Cyber Truck, որն արդեն նվիրել էին ամերիկյան առաջնորդին: Մամուլի համար նախատեսված միջոցառման ժամանակ Թրամփը ցուցադրաբար ընտրել և գնել է էլեկտրական մեքենաներից մեկը՝ կարմիր Model S-ը։
Նա չի մասնակցել թեստային դրայվին՝ նշելով գուցե «մեկ այլ անգամ»:
Tesla-ի կայքում մեքենան վաճառվում է 73,490 դոլարով։