Միջազգային

«Քննարկվել է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար տարածքային զիջումների հարցը». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցություններից։

Ըստ պետքարտուղարի՝ բանակցություների ընթացքում քննարկվել է խաղաղության հասնելու համար տարածքային զիջումների հարցը։

Նա նաև կոչ է արել Պուտինին՝ դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը։ Ռուբիոն ասում է, որ Մոսկվայից սպասում է պատասխանի: Բանակցություններն, իր կարծիքով, Ուկրաինայում պատերազմի կարգավորման միակ ճանապարհն են:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կոչ եմ անում Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները։ Եթե Ռուսաստանը բացասական պատասխանի, դա մեզ շատ բան կասի։

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. հանքանյութերի գործարքը բավարար չէ»,- ասել է Ռուբիոն։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն այսօր պատրաստվում է կապ հաստատել Ռուսաստանի հետ։