Միջազգային

Զախարովան չի բացառել ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումները: 

«Մենք չենք բացառում, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարող ենք շփումներ ունենալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ»,- ասել է նա՝ ՌԻԱ Նովոստիին։

Հիշեցնենք, Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում, որից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր. «Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին»։