ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին ամերիկյան կողմի ներկայացուցիչները գնում են Ռուսաստան՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարը։
«Այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից»,- հավելել է նա։
Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայում անհապաղ զինադադարի առաջարկին և հույս ունի, որ դա տեղի կունենա առանց ճնշման:
«Հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Մոսկվայի վրա ազդեցության լծակներ ունի՞ կարգավորման համատեքստում