Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընդլայնված ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության և տնտեսական կապերի ամրապնդմանը», - հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն։
Նրանք նաև կարծիքներ են փոխանակել մի շարք առանցքային միջազգային հարցերի, այդ թվում՝ գլոբալ անվտանգության և տարածաշրջանային կայունության վերաբերյալ։