Միջազգային

Զելենսկին հայտնել է, թե որ դեպքում հրադադարը կգործի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմից առաջարկ եղավ 30 օրով լիարժեք զինադադար հաստատել ողջ ճակատային գծի երկայնքով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին անել դա։

«Այսինքն՝ մենք համաձայն ենք։ Եվ եթե ռուսները համաձայնեն, հրադադարը կգործի։ Ուկրաինան պատրաստ է խաղաղության. Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ շարունակելու իր պատրաստակամությունը»,- հավելել է Զելենսկին։