Միջազգային

Կոբախիձեն և Գաֆարովան ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային համատեղ նախագծերին, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերվող հարցեր:

Կողմերը ընդգծել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործում: