Միջազգային

Քննարկել են Կասպից ծովով անցնող էլեկտրական մալուխի նախագիծը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանն Ադրբեջանին դիտարկում է որպես եղբայրական երկիր, ռազմավարական գործընկեր և դաշնակից:

«Ձեր այցը մեծ նշանակություն ունի եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցության հետագա առաջխաղացման տեսանկյունից։ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Մենք ձեր երկիրը դիտարկում ենք որպես հուսալի ռազմավարական գործընկեր և դաշնակից», -ընդգծել է Տոկաևը։

Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Կասպից ծովի հատակով կապի օպտիկամանրաթելային գծի և էլեկտրական մալուխի անցկացման հետ կապված հարցեր։