Արևմուտքն ամեն ինչ անում է ԵԱՀԿ ներսում համաձայնությունը խզելու և կազմակերպության գոյությունն ավարտին հասցնելու համար. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո ասուլիսում։
«Մենք դեռևս հավատում ենք, որ միայն համաձայնությունը կարող է փրկել ԵԱՀԿ-ին։ Իսկ Արևմուտքը...չգիտեմ՝ ում է հավատում, միգուցե արդեն ոչ ոքի, բացի սատանայից, ամեն ինչ անում է, որպեսզի համաձայնությունը քանդի»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ Արևմուտքը նպատակադրված է ԵԱՀԿ-ի գոյությունն ավարտելուն։