Միջազգային

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում։ Պատճառը Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներն են. հայտնում է ռուսական «Интерфакс»-ը։

«Մարտի 11-ին Սամարայի պահեստային օդանավակայան է ժամանել 11 չվերթ, որոնք Մոսկվա էին ուղևորվում Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից», - ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ էլ հաղորդվել է, որ Կազանի օդանավակայանը Մոսկվա մեկնող ութ չվերթ է ընդունել՝ Բաքվից, Օշից, Կուլաբից, Երևանից, Նովոկուզնեցկից և Օմսկից: