Միջազգային

Ալիևի հետ քննարկել ենք խաղաղության բանակցությունների հարցը. Էրդողան

Ալիևի հետ քննարկել ենք խաղաղության բանակցությունների հարցը. Էրդողան

Երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հետ քննարկել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների հարցը։

«Մենք Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք շատ կարևոր հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների հարցը»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը՝ նշելով, որ այն նվազագույնը 30 տարի կբավարարի բնական գազի բոլոր պահանջները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական