Միջազգային

Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ հարձակման հետևանքով կա զոհ

Դոմոդեդովոյում ԱԹՍ հարձակման հետևանքով զոհվել է «Միրատորգի» աշխատակից, հայտնում է Ria.ru-ն։ «Միրատորգ» ընկերության ևս երկու աշխատակից վիրավորվել են։

Մոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում գրել է. «Այսօր՝ առավոտյան ժամը 4-ին, սկսվել է անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Այս պահին հայտնի է մեկ զոհի և երեք վիրավորի մասին, ովքեր գտնվում էին Լենինսկի քաղաքային շրջանում և Դոմոդեդովոյում»։

Վորոբյովը նշել է, որ ԱԹՍ-ի բեկորները ընկել են Ռամենսկոյե քաղաքում գտնվող բազմաբնակարանային շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան։ Տներից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանց մի մասը տեղավորվել է հարակից գիմնազիայում, իսկ մյուսները՝ հարազատների տներում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վնասազերծվել է 69 ԱԹՍ։