Միջազգային

Լուկաշենկոն բարձր է գնահատել Վրաստանի ինքնիշխան քայլերը

Բելառուսը ճիշտ է համարում Վրաստանի քայլերը՝ իր պետականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար, աջակցում է նրա գործողություններին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք շատ բարձր ենք գնահատում և աջակցում ենք Վրաստանի քայլերը՝ պաշտպանելու իր պետականությունն ու ինքնիշխանությունը։ Դա համահունչ է մեր մոտեցումներին», - ասել է նա։ 

Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ բելառուսների և վրացիների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթները ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների լիարժեք համակողմանի համագործակցության վերսկսման համար:

«Դուք լավ գիտեք՝ մեր դռները միշտ բաց են եղել ձեզ համար և կան։ Մինսկն ու Թբիլիսին բացարձակապես ոչ մի խնդիր չունեն»,- վստահեցրել է Լուկաշենկոն։