Միջազգային

Հայտնի է՝ ովքեր են հարձակվել «X»-ի վրա

«Dark Storm Team» հաքերային խումբն իր վրա է վերցրել Իլոն Մասկին պատկանող «X» (նախկինում Twitter) սոցիալական ցանցի վրա հարձակման պատասխանատվությունը. այս մասին գրում է ամերիկյան Newsweek պարբերականը։

Հաքերային խմբավորումը հիմնադրվել է 2023 թվականին։ Որպես իր «զոհ», խումբն ընտրում է այն կազմակերպություններին, որոնք Պաղեստինի հետ ռազմական հակամարտությունում աջակցում են Իսրայելին:

Զանգվածային DDoS հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, մարտի 10-ին: Սոցիալական ցանցի կայքը և հավելվածը չեն աշխատել ավելի քան 4 ժամ: Որոշ ժամանակ անց Dark Storm Team-ը Telegram-ի իրենց ալիքում հայտարարել է, որ հենց իրենց հաքերներն են հարձակվել պլատֆորմի վրա:

Ինքը՝ Էլոն Մասկը, հայտարարել է, որ հարթակի վրա կիբերհարձակման մեջ ներգրավված են եղել ուկրաինական IP հասցեները։ Գործարարի կարծիքով՝ դրան կարող էին մասնակցած լինել «համակարգված խումբ կամ մի ամբողջ պետություն»։