Միջազգային

Մոսկվայի վրա արձակված մոտ 60 ԱԹՍ է ոչնչացվել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ ուղարկված մոտ 60 անօդաչուի ոչնչացման մասին։

«Ռուսաստանի ՊՆ ՀՕՊ ուժերի կողմից Մոսկվայի ուղղությամբ ուղարկված ևս 25 անօդաչու է ոչնչացվել»,- հայտնել է Սոբյանինը Տելեգրամի իր ալիքում։  Ընդհանուր ոչնչացված ԱԹՍ-ների թիվը հասել է 60-ի։

Սոբյանինը Տելեգրամի իր ալիքում նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Մոսկվայի «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է։