Միջազգային

Ցանկացած ընտրություն, որը տեղի կունենա առանց Ջորջեսկուի, կլինի ոչ լեգիտիմ. Պեսկով

Ռումինիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ նախագահական ընտրություններին մասնակցել Կելին Ջորջեսկուին, ապալեգիտիմացնում է հանրապետությունում ընտրական գործընթացը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, դրա ֆոնին, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ցանկացած ընտրություն, որը տեղի կունենա առանց նրա (Ջորջեսկուի), կլինի ոչ լեգիտիմ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկով Ռումինիայում ընտրական գործընթացին Ռուսաստանի իբր միջամտության մասին հայտարարությունները «կատարյալ հիմարություն» է անվանել:

«Դա կատարյալ հիմարություն է, դրանք բացարձակապես անհիմն մեղադրանքներ են։ Ջեորջեսկուն, ի դեպ, տպավորված է նաև Թրամփով և թրամփիզմի գաղափարներով», - հավելել է Պեսկովը։