Միջազգային

Volkswagen-ի շահույթը նվազել է շուրջ 30%-ով

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը հայտնել է 2024 ֆինանսական տարում զուտ շահույթի 30,6% անկման մասին: Ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 9 միլիոն ավտոմեքենա՝ 2,3%-ով պակաս: 2023 թվականին այս ցուցանիշը կազմել է 9,2 միլիոն։

Հարավային Ամերիկայում վաճառքների աճը չի կարողացել փոխհատուցել չինական շուկայում կորուստները: Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում վաճառքները նախորդ տարվա համեմատ կայուն են մնացել։

Չնայած անցյալ տարի շրջանառությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 324,7 միլիարդ եվրոյի (+1%), հարկումից հետո շահույթը կտրուկ նվազել է։ Եթե ​​2023 թվականին այն կազմել է 17,8 միլիարդ եվրո, ապա այժմ՝ 12,3 միլիարդ եվրո։

Ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը սա լավ արդյունք է համարել.«Դժվար մրցակցային միջավայրում մեզ հաջողվեց արժանապատիվ արդյունքների հասնել 2024 թվականին»: