Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին Սաուդյան Արաբիայում հանդիպել է արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ, որից հետո հայտարարություն տարածել։
«Լավ հանդիպում ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ։ Շնորհակալություն միջազգային իրավիճակի նկատմամբ ձեր իմաստուն տեսակետի և Ուկրաինային աջակցության համար։ Շատ կարևոր էր Ուկրաինայի ապագայի նկատմամբ վստահության խոսքեր լսելը»,- ասվում է Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ շատ մանրամասն քննարկել է այն քայլերն ու պայմանները, որոնք կարող են վերջ տալ պատերազմին և խաղաղությունը դարձնել հուսալի ու տևական։
Առավոտյան Սաուդյան Արաբիա է ժամանել նաև ուկրաինական պատվիրակությունը։ Այս մասին հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ հավելելով, որ ուկրաինական թիմը պատրաստվում է հանդիպման ամերիկացի գործընկերների հետ։
«Թիմը տեղում է։ Պատրաստվում է աշխատանքի։ Ուկրաինայի շահերի պաշտպանությունը, պատերազմի ավարտի հստակ տեսլականը, մենք արդյունավետ կաշխատենք մեր ամերիկացի գործընկերների հետ»,- գրել է նա Telegram-ում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես արդեն Սաուդյան Արաբիայում է։
«Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը ուժի միջոցով իրականացնելը կենսական նշանակություն ունի», - գրել է Ռուբիոն Սաուդյան Արաբիա ժամանումից հետո։
Նա ևս հադիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ։