Միջազգային

Արտակարգ իրավիճակ Հյուսիսային ծովում. նավերի բախվումից հետո թունավոր նյութեր են արտահոսել

Արտակարգ իրավիճակ Հյուսիսային ծովում. նավերի բախվումից հետո թունավոր նյութեր են արտահոսել

Միացյալ Թագավորության արևելյան ափերի մոտ՝ Հյուսիսային ծովում, բախվել են թունաքիմիկատներ տեղափոխող բեռնանավը և ավիավառելիք տեղափոխող տանկերը։ Բախումից հետո երկու նավերն էլ բռնկվել են։ Վերջին տվյալների համաձայն՝ բեռնանավի անձնակազմի մեկ անդամ համարվում է անհետ կորած. գրում է BBC-ն։

Ամերիկյան Stena Immaculate տանկերը, որը շահագործվում է Crowley ընկերության կողմից, խարսխված էր Բրիտանիայի Քինգստոն-ապոն-Հալ քաղաքին և Գրիմսբի նավահանգստին մոտ, երբ նրան է մոտեցել Պորտուգալիայի դրոշի ներքո գտնվող Solong բեռնատար նավը։

Տանկերի վրա գտնվել է Jet A-1 տեսակի ռեակտիվ վառելիք, իսկ Solong-ի բեռների թվում եղել է 15 կոնտեյներ նատրիումի ցիանիդով։ Այս թունավոր նյութը վտանգավոր է կենդանի օրգանիզմների, այդ թվում՝ ձկների կյանքի համար, և տաքանալու դեպքում կարող է արտազատել վտանգավոր գազեր։

BBC-ն գրում է, որ որոշակի քանակությամբ վառելիք թափվել է ծովը, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք բեռնանավից թունավոր նյութեր են արտահոսել ջրի մեջ։

Բախման պատճառները դեռևս հայտնի չեն։ Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական