Միջազգային

Ուիթկոֆը կայցելի Մոսկվա. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կայցելի Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը։

Ըստ Reuters-ի՝ Ուիթկոֆը, որը պաշտոնապես Թրամփի դեսպանն է Մերձավոր Արևելքում, ավելի ու ավելի մեծ դեր է խաղում Ուկրաինայում եռամյա պատերազմը դադարեցնելու ջանքերում:

Նշենք, որ Ուիթկոֆը Մոսկվայում Պուտինի հետ արդեն հանդիպել է անցյալ ամիս։ Հանդիպման արդյունքում կողմերը ազատ էին արձակել երկար տարիներ դատապարտված իրենց քաղաքացիներից երկուսին։