Միջազգային

Գիշերը Ռուսաստանի տարածքում ուկրաինական 337 ԱԹՍ է խոցվել

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ երկիրը անցած գիշեր ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել։

Ըստ հաղորդագրության՝ ոչնչացվել է 337 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 91 ուկրաինական ԱԹՍ վնասազերծվել է Մոսկվայի մարզի տարածքում, 126-ը՝ Կուրսկի մարզում, 38-ը՝ Բրյանսկի մարզում, 25-ը՝ Բելգորոդի մարզում, 22-ը՝ Ռյազանի մարզում և 10-ը՝ Կալուգայի մարզում: Եվս ութ ուկրաինական անօդաչու թռչող սարք վնասազերծվել է Լիպեցկի և Օրյոլի շրջանների, վեցը՝ Վորոնեժի և երեքը՝ Նիժնի Նովգորոդի շրջանների վրա. հայտնել է պաշտպանության նախարարությունը։