Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ խոշոր կիբերհարձակում է իրականացվել X սոցիալական ցանցի դեմ։ Միլիարդատերը ենթադրում է, որ մեծ համակարգված խումբ կամ երկիր է ներգրավված:
«X սոցիալական ցանցը դարձել է զանգվածային կիբերհարձակման թիրախ։ Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց այս անգամ դա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ մի ամբողջ երկիր»,- գրել է նա։
Երկուշաբթի օրը, ըստ Downdetector կայքի, մի քանի երկրներում X սոցիալական ցանցի օգտատերերը երկու անգամ հայտնել են սոցցանցում մեծ խափանումների մասին: Օգտատերերը հիմնականում դժգոհում են բջջային հավելվածի և կայքի աշխատանքից, գրանցվում են նաև սերվերին միանալու հետ կապված խնդիրներ։