Իտալիայում հուսով են, որ Ուկրաինայում խաղաղապահների վերաբերյալ Մակրոնի ծրագրի իրականացման կարիք չի լինի։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նշել է, որ Իտալիան հուսով է, որ պատերազմը կավարտվի մեկ տարվա ընթացքում։ Նրա խոսքով, երկիրը պաշտպանում է արդար խաղաղությունը, որը հաշվի կառնի Ուկրաինայի շահերը, սակայն չի դիտարկում իր զինվորականներին ուղարկելու հարցը:
«Մեր զինվորները ռազմաճակատ չեն գնա՝ ո՛չ ՆԱՏՕ-ի առաքելության, ո՛չ եվրոպական նախաձեռնության շրջանակներում», - ասել է Տայանին։