Միջազգային

Ուկրաինան դարձել է աշխարհում զենքի ամենամեծ ներկրողը. SIPRI

Ուկրաինան վերջին տարիներին դարձել է զենքի աշխարհի խոշորագույն ներկրողը, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցում:

Հետազոտության համաձայն՝ վերջին հինգ տարում Ուկրաինային զենքի մատակարարումների ծավալը նախորդ համանման ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 100 անգամ։ Արդյունքում, Ուկրաինան զբաղեցնում է ծանր զինատեսակների, այդ թվում՝ տանկերի, կործանիչների և սուզանավերի ներմուծման համաշխարհային շուկայի 8,8%-ը։

Ուկրաինայից հետո զենքի խոշոր ներկրողների ցանկին հաջորդում են Հնդկաստանը (8,3%), Կատարը (6,8%), Սաուդյան Արաբիան (6,8%) և Պակիստանը (4,6%)։