ԱՄՆ-ը գրեթե երեք տարվա դադարից հետո առաջին անգամ վերսկսել է եգիպտացորենի արտահանումը Ռուսաստան։
2025 թվականի սկզբին Ամերիկայի կողմից Ռուսաստան է առաքվել 55,5 հազար դոլարի չափով ապրանք: Նախորդ մատակարարումը՝ 2022 թվականի մարտին, ՌԴ-ին համար արժեցել է 44,9 հազար դոլար։
Միայն հունվարին ԱՄՆ-ն վաճառել է 1,5 միլիարդ դոլար եգիպտացորեն, ինչը 31 տոկոսով բարձր է անցյալ տարվա հացահատիկի արժեքից։ Ներմուծման գծով առաջատար է դարձել Մեքսիկան (408 մլն դոլար), այնուհետև՝ Ճապոնիան և Հարավային Կորեան։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին արդյունաբերողների և գործարարների միությունը բանակցություններ է վարել ԱՄՆ առևտրային պալատի հետ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեղմելու հարցով։