- ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին։
Նա հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնական երդմնակալությունից ի վեր հեռախոսազրույց են ունեցել միայն մեկ անգամ՝ հունվարին։
Պեսկովի հիմնական հայտարարությունները՝ ստորև.
▪️ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնումը դեռ սկզբնական փուլում է. առջևում երկար ու բարդ ճանապարհ է։
▪️ Բոլորը, ներառյալ ԱՄՆ-ը, ցանկանում են տեսնել Ուկրաինայի կողմից խաղաղության ձգտման ցուցադրություն։
▪️ Պեսկովը ԱՄՆ-ում «ռուսական սպառնալիքին» հակազդելու ծրագրերի կրճատումն անվանել է «հասկանալի»։
▪️ Սիրիայում տեղի ունեցող բռնությունները Կրեմլում «խորին մտահոգություն» են առաջացրել։
▪️ Կրեմլը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակին նվիրված խորհրդատվությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ։
▪️ Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար։