ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդու թռիչքը դեպի Մարս իրենց երկրի գլխավոր առաջնահերթությունը չէ. գրում է SpaceNews-ը։
Պետության ղեկավարի խոսքով՝ դեպի Մարս առաքելությունն իր համար հետաքրքրություն է ներկայացնում, սակայն ՆԱՍԱ-ի բյուջետային ֆինանսավորման հնարավոր նվազման ֆոնին իրենք հրաժարվում են այն համարել Նահանգների «թիվ մեկ գերակայություն»։
«Դա այնքան էլ ճիշտ չէ: Բայց դա, գիտեք, մեծ ձեռքբերում կլիներ: Հիանալի կլիներ, եթե մենք կարողանայինք դա անել»,- ասել Է Թրամփը մարտի 9-ին Fox News հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցի ավարտին։
Նշենք, որ հունվարին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց Մարսի վրա իրենց դրոշը տեղադրելու մտադրության մասին: