ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «X»-ի էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ վերանայումներից հետո չեղարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի ծրարգրերի 83%-ը։
«Վեցշաբաթյա վերանայումից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի 83%-ը:
5200 պայմանագիր, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել (և որոշ դեպքերում նույնիսկ վնասել են) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերը:
Կոնգրեսի հետ խորհրդակցելով՝ մենք մտադիր ենք, որ մեր կողմից պահպանվող ծրագրերի մնացած 18%-ը (մոտ 1000-ը) այժմ ավելի արդյունավետ կառավարվի Պետդեպարտամենտի կողմից:
Շնորհակալություն DOGE-ին և մեր աշխատասեր անձնակազմին, ովքեր երկար աշխատեցին այս ուշացած և պատմական բարեփոխումներին հասնելու համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։