Սիրիայի կառավարական ուժերի արդյունավետ միջամտության շնորհիվ իրավիճակը հիմնականում վերահսկելի է, սակայն տեղում մնում է զգայուն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք օգնում ենք Սիրիայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան արագ թուլացնել լարված մթնոլորտը։ Սիրիայի նախագահի չափավորության և վստահեցման ուղերձները, ինչպես նաև օրինախախտներին պատժվելու վճռականությունը ողջունելի են»,- նշել է նա։
Էրդողանը հավելել է, որ ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լիբանանում, ո՛չ էլ տարածաշրջանի այլ երկրներում իրենք մարդկանց չեն բաժանում ըստ ծագման, կրոնի կամ աղանդի։
«Մենք ցանկանում ենք, որ մեր եվրոպացի ընկերները հասկանան Թուրքիայի նոր դերը փոխված աշխարհում և, ըստ այդմ, սահմանեն իրենց ռազմավարությունները»,- ասել է նա։