Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրումից զրկելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Հետախուզական գործունեության նշանների համար հավատարմագրումից զրկելու կապակցությամբ Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է ԱԳՆ»,- ասված է ՌԴ ԱԳՆ Telegram-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից, Մոկսվայում Միացյալ Թագավորության դեսպանատան երկրորդ քարտուղարին և բրիտանացի դիվանագետներից մեկի ամուսնուն զրկել են ՌԴ-ում հավատարմագրումից՝ իրենց մասին կեղծ տեղեկություններ ցույց տալու և հետախուզական-դիվերսիոն աշխատանք կատարելու նշանների համար: Նրանց հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում լքել Ռուսաստանը։