ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Վոլցը Իրաքի իշանություններին ներկայացրել է Վաշինգտոնի նոր որոշման մասին՝ չեղարկել առանցքային սահմանափակումը, որը թույլ է տալիս Իրաքին էլեկտրաէներգիա գնել Իրանից։
Ըստ Վոլցի՝ սա նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավի մի մասն է կազմում:
Այս որոշմամբ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել պատժամիջոցներից հրաժարվելը, որը թույլ էր տալիս Իրաքին գազ և էլեկտրաէներգիա գնել Իրանից:
Իրաքը մեծապես կախված է իրանական գազի ներմուծումից՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը պահպանելու համար: Վաշինգտոնի նախորդ որոշումները թույլ էին տվել Բաղդադին շրջանցել Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները՝ որպես կարճաժամկետ միջոց, քանի դեռ նա չի կարողացել հրաժարվել իրանական էներգիայի մատակարարումներից: Կիրակի օրը ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել այդ որոշումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Իրաքի կառավարությունը կսկսի օգտվել Քուրդիստան բնական գազի մատակարարումներից պատժամիջոցների վերացումից հետո: Այդ քայլը կնվազեցնի Իրաքի կախվածությունը իրանական գազից։