Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ շուտով կարող է վերսկսվել։
«Մենք արդեն գրեթե պատրաստ ենք, իսկապես, գրեթե պատրաստ ենք»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դիտարկում է հետախուզական տվյալների փոխանցման չեղարկման հնարավորությունը Ուկրաինայի համար:
Նախագահը նաև հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների լավ արդյունքներ, որոնք նախատեսված են վաղը Սաուդյան Արաբիայում:
Բացի այդ, Թրամփի խոսքով, Սպիտակ տունը դիտարկում է Ռուսաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բազմաթիվ տարբերակներ և որ ինքը մտահոգված չէ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասնակցությամբ զորավարժություններից։
«Ես հավատում եմ, որ այս շաբաթ մենք զգալի առաջընթաց կգրանցենք»,- ասել Է Թրամփը:
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիր կստորագրի ԱՄՆ-ի հետ:
«Ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ցանկանան»,- ընդգծել Է Թրամփը: