Միջազգային

Նախազգուշացնում են Գազայի հատվածում իրավիճակի վատթարացման մասին

Իսրայելը մտադիր է Գազայի հատվածում կասեցնել էլեկտրամատակարարումը՝ հավանաբար փորձելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը, հրապարակելով այս որոշումը, հայտարարել է, որ Իսրայելը կիրառելու է «բոլոր հասանելի միջոցները»՝ ապահովելու իր բոլոր պատանդների վերադարձը և որ ՀԱՄԱՍ-ը պատերազմից հետո չի մնա Գազայի հատվածում»։

Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ այս քայլը կարող է էլ ավելի վատթարացնել ջրամատակարարման արդեն իսկ ծանր վիճակը։

Նրանք հայտարարել են, որ գործող երկու ջրահեղուկացման կայանները, ամենայն հավանականությամբ, կփակվեն, արդյունքում կկրճատվեն խմելու ջրի՝ առանց այդ էլ սակավ մատակարարումները։  Մյուսները նախազգուշացրել են, որ ջրի մաքրման այլ կայաններ նույնպես կարող են դադարեցնել աշխատանքը։

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին «էժան ու անընդունելի շանտաժի» մեջ։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք օկուպացիայի որոշումը՝ Գազան զրկելու էլեկտրականությունից, սննդից, դեղորայքից ու ջրից»,– հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը՝ հավելելով, որ սա «մեր ժողովրդի և նրա դիմադրության վրա ճնշում գործադրելու հուսահատ փորձ է՝ շանտաժի էժան ու անընդունելի մեթոդներով»։