Ուզբեկստանը և Թուրքմենստանը պաշտոնապես անցել են ազատ առևտրի ռեժիմի: Այս մասին հայտնել են Ուզբեկստանի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարությունից:
Փետրվարի 25-ից չեղարկվում են երկու երկրներում արտադրված հիմնական ապրանքների մաքսատուրքերը։ Թուրքմենստանն այժմ Ուզբեկստանից անմաքս ներմուծում է ցեմենտ (նախկինում տուրքը կազմում էր 100%), տեքստիլ և կահույք (50%), ապակյա իրեր (50%), ջրատաքացուցիչներ (15%), պլաստմասսայից և պոլիպրոպիլենից պատրաստված իրեր (10%), մսամթերք և բամբակյա յուղ:
Այս քայլը կուժեղացնի տնտեսական համագործակցությունը և կավելացնի փոխադարձ ապրանքաշրջանառությունը: 2024 թվականի արդյունքներով այն կազմել է 1,14 մլրդ դոլար, ինչը 5,5 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։