Միջազգային

Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը. Լեյեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի պաշտպանության բեռը Միացյալ Նահանգների վրայից հանելու ջանքերն արագանում են: 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ճիշտ է այս ուղղությամբ իր պահանջներում, և որ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի վնասում դաշնակցային հարաբերություններին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա համարում է ԱՄՆ - ին Դոնալդ Թրամփի օրոք դաշնակից, ֆոն դեր Լեյենն ասել է.

«Իհարկե, ԱՄՆ-ն և ԵՄ-ն դաշնակիցներ են։ Բայց դա չի նշանակում, որ այն մոդելը, որը մենք որդեգրել ենք վերջին 25-30 տարիների ընթացքում կամ ավելի շատ, դեռ ճիշտ է: ԱՄՆ-ը կրում է պաշտպանության համար պատասխանատվության մեծ մասը: Մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, մենք պետք է կատարենք մեր պարտականությունները»,- ասել է նա։

Հիշեցմանը, որ նա դեռ չի հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որը պաշտոնը ստանձնել է հունվարի 20-ին, ֆոն դեր Լեյենը պատասխանել է. «Շփումներ կան, բայց ես կարծում եմ, որ մենք կունենանք նաև անձնական հանդիպում, երբ ժամանակը գա: Ես կարծում եմ, որ դա կլինի իմ անձնական հանդիպումը: Այսպիսին է ներկայիս իրավիճակը»։