Գերմանիան պետք է Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության հետ քննարկի միջուկային զենքի համատեղ օգտագործման հարցը։
Այս մասին Deutschlandfunk-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրն ապագայում պետք է մասնակցի միջուկային զսպմանը Ֆրանսիայի հետ միասին: Նրա խոսքով՝ դա պետք է լրացնի, այլ ոչ թե փոխարինի ամերիկյան միջուկային հովանոցին:
«Մենք պարզապես պետք է միասին ուժեղանանք Եվրոպայում միջուկային պաշտպանության տեսանկյունից։ Եվ ահա թե ինչու ես դա քննարկեցի Էմանուել Մակրոնի հետ Փարիզում նախորդ շաբաթ։ Հիմա մենք ուզում ենք սկսել մեր գաղափարները միմյանց հետ համաձայնեցնելուց»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ Գերմանիան ինքը չի կարող և չպետք է ունենա միջուկային զենք, քանի որ դա արգելված է առնվազն երկու պայմանագրերով:
«Վերջինը 1990 թվականի «երկու գումարած չորս» պայմանագիրն է, որում Գերմանիան հստակ հրաժարվել է միջուկային զենք ունենալուց։ Եվ դա ուժի մեջ կմնա», - ընդգծել է Մերցը։