Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է մերժել Կելին Ժորժեսկուի թեկնածությունը մայիսի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում են Digi24-ի աղբյուրները։
Այս որոշումից հետո ռուսամետ թեկնածուի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել, հայտնում է պարբերականը։
Կելին Ժորժեսկուն հայտարարություն է տարածել, նշելով, որ այս որոշումը «դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման շարունակությունն է»։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում առաջին փուլի առաջատարն էր անկախ թեկնածու Ջորջեսկուն՝ TikTok-ում ակտիվ քարոզարշավի շնորհիվ ստանալով ձայների 22,94%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Լասկոնին՝ 19,18%-ով, ով հանդես է գալիս ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդման օգտին։ Սակայն դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ լուրջ խախտումներ են տեղի ունեցել։
Ժորժեսկուն որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, այնուհետև Ռումինիայի Գերագույն դատարան, որը հետագայում մերժել է քաղաքական գործչի բողոքը։ 2025 թվականի հունվարին Ժորժեսկուի կողմնակիցները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել՝ իշխանություններից պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։