Միջազգային

Իսրայելը պատվիրակություն կուղարկի Դոհա՝ բանակցությունների համար

Իսրայելը երկուշաբթի օրը պատվիրակություն կուղարկի Կատարի մայրաքաղաք Դոհա՝ հրադադարի շուրջ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները շարունակելու համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Իսրայելը կփորձի ավելի շատ պատանդների ազատ արձակում ապահովել, ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: