Միջազգային

Իսրայելը դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածին

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Կոենը հայտարարել է, որ հրամայել է անհապաղ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածին։

«Ես հենց նոր հրաման եմ ստորագրել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումն անհապաղ դադարեցնելու մասին։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ բոլոր պատանդներին ազատելու համար»,- ասել է նա։