Միջազգային

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Ֆրանսիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:

Այդ մասին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ միջոցները կօգտագործվեն 155 մմ հրետանային արկերի և AASM օդային ռումբերի մատակարարման համար, որոնք օգտագործվում են Mirage 2000 կործանիչների կողմից:

Ֆրանսիան նաև կարագացնի AMX-10RC թեթև տանկերի և VAB զրահափոխադրիչների տեղափոխումը, որոնք նախկինում օգտագործվում էին ֆրանսիացի զինվորականների կողմից։ 

Լըկորնյուն նշել է, որ թե՛ Ուկրաինային, թե՛ սեփական բանակին աջակցելու համար Ֆրանսիան մեծացնում է ռազմական տեխնիկայի արտադրությունը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական