ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան Սպիտակ տան մոտ կրակել են մի տղամարդու վրա, ով հրազենով զինված է եղել։
Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, այդ մասին ասվում է Գաղտնի ծառայության հայտարարության մեջ:
Գաղտնի ծառայությունից հայտնել են, որ տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Գաղտնի ծառայության տվյալներով՝ իրենց ծանուցել են «ինքնասպանության մտադրություններով» տղամարդու մասին, ով կարող էր ժամանել Ինդիանայից։ Կեսգիշերին մոտ նրանք Սպիտակ տան մոտ հանդիպել են կայանված մեքենային, և երբ սպաները մոտեցել են, տղամարդը կրակ է բացել, տեղի է ունեցել «զինված առճակատում», և կասկածյալը գնդակահարվել է Գաղտնի ծառայության կողմից:
Գաղտնի ծառայության աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան: Նախագահ Թրամփը միջադեպի ժամանակ Սպիտակ տանը չի եղել։