Միջազգային

ԱՀԿ-ն բորոտության դեմ դեղեր կուղարկի Նիգերիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այս շաբաթվա վերջին Նիգերիա է ուղարկելու բորոտության դեմ դեղեր՝ հաղթահարելու թեստավորման հետ կապված ձգձգումները, որոնք մեկ տարի շարունակ խոչընդոտել են հազարավոր հիվանդների, այդ թվում՝ երեխաների բուժման գործընթացը։

Նիգերիայում, որն Աֆրիկայի ամենաբնակեցված հատվածն է, տարեկան արձանագրում է ավելի քան 1000 բորոտության դեպք։