Միջազգային

Թրամփը նամակ է ուղարկել Խամենեիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ուղղակի բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և և արդեն երեկ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։

Նախագահը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել, և Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

«Եթե Իրանը չգնա բանակցությունների, դա նրանց համար շատ տգեղ կլինի։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Հասանելի այլ տարբերակներ կան», - ասել Է Թրամփը։ 

«Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին ստանալ այդ նամակը: Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ դուք չեք կարող թույլ տալ, որ այլ միջուկային զենք լինի»,- ընդգծել է նա։