Միջազգային

Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից չպայթած ռումբ է հայտնաբերվել

Փարիզում՝ Gare du Nord կայարանի մերձակայքում գտնվող երկաթուղային գծերի մոտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից չպայթած ռումբ է հայտնաբերվել, հայտնում է BFM TV-ն։

Ըստ կայքի՝ ժամանակավորապես չեղարկվել են Gare du Nord-ով անցնող բոլոր չվերթները՝ ներառյալ արագընթաց գնացքները Փարիզի և Լոնդոնի, ինչպես նաև Փարիզի և Բրյուսելի միջև:

Ռումբը հայտնաբերվել է Հյուսիսային կայանի մոտ՝ կայանից 2,5 կմ հեռավորության վրա, գծերի միջնամասում իրականացվող աշխատանքների ժամանակ, հայտնում է լրատվականը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռումբը վնասազերծվել է։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն զգուշացրել է, որ գրաֆիկի խախտումները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում։