Միջազգային

Բանակցությունների սեղանի շուրջ նստեք հենց հիմա, քանի դեռ ուշ չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել սոցցանցի էջում՝ Ռուսաստանին և Ուկրաինային կոչ անելով հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Հաշվի առնելով, որ ՌԴ-ն մարտի դաշտում բացարձակապես ճնշում է Ուկրաինային, խստորեն դիտարկում եմ ՌԴ դեմ լայնածավալ պատժամիջոցների և մաքսատուրքերի ներդրման հնարավորությունը՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։

Ռուսաստան և Ուկրաինա, բանակցությունների սեղանի շուրջ նստեք հենց հիմա, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թրամփը։