Միջազգային

«Շատ շուտով ինչ-որ բան կկատարվի»․ Թրամփն Իրանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը կա՛մ պետք է համաձայնության գա Վաշինգտոնի հետ, կա՛մ մոտ ապագայում կբախվի խնդիրների:

«Իրանի հետ ստեղծվել է իրավիճակ, երբ շատ շուտով ինչ-որ բան կկատարվի, շատ շուտով։ Կլսեք այդ մասին։ Հուսով եմ՝ դա կլինի համաձայնագիր, բայց մյուս տարբերակը նույնպես կլուծի խնդիրը»,- ասել է նա։

Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ համակերպվել Թեհրանի հետ հարաբերություններում առկա իրավիճակի հետ։