Ամեն օր ռուսական նոր հարվածները և իրականությունն ապացուցում են, որ ՌԴ-ին պետք է խաղաղություն պարտադրել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Այսօր ՌԴ-ն հարվածել է մեր էներգահամակարգին և քաղաքացիական օբյեկտներին։ Դա արել է այնքան սովորական, ստոր և ցինիկ ձևով, ասես Ուկրաինայի և աշխարհի կողմից այս պատերազմը դադարեցնելու փորձեր ընդհանրապես չեն արվել»,- ասել է Զելենսկին: