Վրաստանի տնտեսական հարաբերություններն Իրանի հետ զգալիորեն ընդլայնվել են վերջին 12 տարիների ընթացքում, հայտնում է Transparency International Georgia-ն։
Եթե 2000-2012 թվականներին Վրաստանում Իրանի քաղաքացիների կողմից գրանցվել է 2370 ընկերություն, ապա 2013-2024 թվականներին արդեն 4 անգամ ավելի՝ 9300։
2012 թվականին Իրանից այցելուների թիվը կազմել է 82 885 մարդ, իսկ 2024 թվականին այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 145 670-ի։
2001-2012 թվականներին Իրանից ուղղակի ներդրումները կազմել են 8 միլիոն դոլար, իսկ 2013-2024 թվականներին աճել են 5 անգամ՝ 40 միլիոն դոլար։
2012 թվականին Իրանի հետ Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 119 միլիոն դոլար (19 միլիոն դոլար արտահանում, 101 միլիոն դոլար ներմուծում), իսկ 2024 թվականին այն աճել է 2,7 անգամ՝ մինչև 322 միլիոն դոլար (37 միլիոն դոլար արտահանում, 285 միլիոն դոլար ներմուծում):
Տնտեսական հարաբերությունների խորացմանը զուգահեռ՝ «Վրացական երազանքի» կառավարությունը քաղաքականապես մտերմացել է Իրանի կառավարության հետ։ 2024 թվականին Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Էբրահիմ Ռայսիի հուղարկավորությանը և նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։