Իսրայելը նախապես տեղեկացված չի եղել ԱՄՆ-ի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունների մասին, իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհ է, որ նման շփումներ են եղել. հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի երեկոյան բանակցություններ են վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ, հաղորդում Է Reuters լրատվական գործակալությունը: Քննարկման թեման եղել է հրադադարի երկրորդ փուլին անցումը։
The New York Times-ն էլ, իր հերթին, մեջբերել է անանուն իսրայելցի պաշտոնյայի, ով հայտարարել է, որ Երուսաղեմը նախապես չի տեղեկացվել ԱՄՆ-ի և ՀԱՄԱՍ-ի միջև ուղիղ բանակցությունների մասին, և որ Իսրայելը բանակցությունների մասին իմացել է այլ աղբյուրներից: